Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ռուբեն Հակոբյանը կարող է ՀՀԿ-ին էլ անդամագրվել

Ռուբեն Հակոբյանը կարող է ՀՀԿ-ին էլ անդամագրվել
19.09.2015 | 00:31

Ինչպես և սպասվում էր՝ «Ժառանգություն» խմբակցության նավը «խորտակվեց»: Աբսուրդ է, որ մի կուսակցության արտախորհրդարանական ներկայացուցիչներն ավելի հզոր ու ծանրակշիռ են, քան խորհրդարանական խմբակցության: Սա «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի թիվ մեկ ու ամենամեծ սխալն էր: Խորհրդարան եկան մարդիկ, ովքեր ոչ մի կապ չունեն այդ կուսակցության հետ: Արդյունքում ունենք այն, ինչ ունենք: Այսօր «Ժառանգություն» խմբակցությունը ներկայացված է մեկ անձով: Ռուբիկ Հակոբյանը հեռացավ, Թևան Պողոսյանը դրա շեմին է: Մնում է միայն Զարուհի Փոստանջյանը, որին կուսակցության գաղափարական հենք համարելը հաջորդ սխալը կլինի, ասել է` խորհրդարանից վերացավ երբեմնի ամենաակտիվ խմբակցություններից մեկը (իհարկե, նկատի ունեմ նախորդ խորհրդարանում այս կուսակցության այլ անդամներով խմբակցությունը):
Այն, ինչ կատարվեց այս խմբակցության հետ, միայն նրանց «ողբերգությունը» չէ, այլ ողջ քաղաքական դաշտի, քանի որ միայն իրենք չեն էդ օրի, այս ուղտը չոքել է նաև մյուս ընդդիմադիրների դռանն ու այդպես կլինի նաև իշխանական ուժերի պարագայում, երբ նրանք զրկվեն իշխանական լծակներից: Պատճառը շատ ակնհայտ է` այդ բոլոր մարդիկ հավաքվել են մեկ խմբակցության «դրոշի» ներքո միայն մանդատ ստանալու նպատակով, ոչ մեկը գաղափարական սկզբունքներից դրդված չի այս կամ այն ուժի «թևի» տակ մտել:
Մամուլն արդեն գրել է, որ Ռուբեն Հակոբյանը ցանկանում է վերադառնալՀՅԴ: Իսկ ի՞նչ է որ, ՀՀԿ, անգամ ՕԵԿ էլ կգնա, միայն թե հաջորդ խորհրդարանում նորից մանդատ ստանա: Ի դեպ, սա կարելի է ասել խորհրդարանի պատգամավորների զգալի մասի առնչությամբ:
Այնպես որ, շատ շատերը ԱԺ ամբիոնից մինչ «ազգափրկիչ» գաղափարներ «ցիրուցան» անելը, թող անձնական բարոյական նորմերից սկսեն ու սեփական բարեկեցության համար օրումեջ քաղաքական ուժեր չփոխեն:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1169

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ